Պաշտոնական

Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:

Փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվելէէկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Մինչև հրամանագիրը՝ Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին:

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում