Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական մշակույթին

«Disney»-ն առաջին անգամ մուլտֆիլմի փոքր դրվագով անդրադարձել է հայկական 
մշակույթին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Mickey Mouse Funhouse» ֆիլմի փոքր դրվագում, որը ցուցադրվել է «Disney Channel»-ով, հայտնի Մինի Մաուսն ու իր ընկերները նշում են «Վարդավառ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել  «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Film Society (@armenianfilmsociety)

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։

«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում ​​է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա»,-ասվում է նկարագրության մեջ:

վառդավառ1111.jpg (33 KB)

Այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների և լեգենդների երկրում, որը  կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Աստղիկի կերպարը հնչյունավորել է Լիանա Բդևին: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը՝ լիբանանցի։

Դրվագը հագեցած է հայկական մշակութային տարրերով: Մինին հայկական տարազ է կրում,  խոսում են հայերեն, իսկ սիրված հերոսներ Չիփն ու Դեյլը թան են վաճառում, խորոված պատրաստում:

Մուլտֆիլմի այդ դրվագը միակն է, որով «Disney»-ն առաջին անգամ անդրադարձել է հայկական մշակույթին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am