Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպման կազմակրպման համար

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բերբոքին հայ-ադրբեջանական 
հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում  հանդիպման 
կազմակրպման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում կատարված հրապարակման մեջ։

«Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր»,-ընդգծված է գրառման մեջ։

Ավելի վաղ երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]