Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

«Խաղաղության խաչմերուկ»-ի իրացման գործում ՌԴ-ն կարող է շոշափելի ներդրում ունենալ. Զախարովա

«Խաղաղության խաչմերուկ»-ի իրացման գործում ՌԴ-ն կարող է շոշափելի 
ներդրում ունենալ. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել գործարկելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ սուվերենության սկզբունքի հիման վրա։ Ադրբեջանը ևս չի հրաժարվել։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին և ՌԴ ԱԴԾ կողմից դրա վերահսկողությանը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ թեմատիկան մանրամասնորեն քննարկվել է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ցավոք, այդ աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ Հայաստանի մեր գործընկերների դիրքորոշմամբ պայմանավորված։ Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ կողմից ճանապարհի վերահսկողության իրականացմանը, ապա դա տրամաբանական է՝ թե՛ երթեւեկության օպտիմալ իրականացման, թե՛ տնտեսական առումով։ Ռուսական սահմանապահ զորքերը տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում։ Նրանք պաշտպանում են հայ- իրանական սահմանը»,- ասել է Զախարովան։

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ նախագիծն ավելի լայն հայացք է ապագայում տարածաշրջանային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ։ «2023թ.-ի դեկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ և ՌԴ միջև կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստում փոխվարչապետ Օվերչուկը ծրագրին աջակցություն է հայտնել՝ նշելով, որ ՌԴ-ն դրա իրացման գործում կարող է շոշափելի ներդրում ունենալ»,- ասել է Զախարովան:  

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝  ոչ տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը հարցի վերաբերյալ քաղաքական է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]