Պաշտոնական

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԵՀ պաշտոնյան կարևորել են ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հնարավորությունների բարձրացումը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԵՀ պաշտոնյան կարևորել են ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հնարավորությունների բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում