Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան

Այս շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվեն 
ինքնակամ կառուցված մի շարք շինություններ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է շուրջ 50 հեկտար տարածք, որտեղ կան բազմաթիվ ինքնակամ շինություններ։

«Թեև 50 հեկտարից առնվազն 36 հեկտար տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և ըստ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի՝ ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ և այլ օժանդակ շինություններ։

Համայնքային տարածքի մի զգալի հատվածի 7 հեկտար մակերեսն ինքնակամորեն սահմանազատվել է ու ցանկապատվել քաղաքացիների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Ըստ նրա՝ 26 հեկտար տարածք պատրաստ է կանաչապատման։ Նման մեծ տարածքի վրա քաղաքային անտառի հիմնումը խիստ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կենտրոն վարչական շրջանի համար։ Նախատեսվում է այդ տարածքում տեղադրել ոռոգման ցանց և ավարտին հասցնել սանիտարական աշխատանքները 

«Խոսքը համայնքից զավթված հողերի մասին է։ Նման քաղաքականության հետևանքով մենք մայրաքաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի տրվել անկանոն կառուցապատմանը։ Կանաչ տարածքներում քոլիկների ու շինությունների ապօրինի կառուցումն անընդունելի է»,- ասաց Ավինյանը՝ հասարակական կարգի պահպանման ծառայությանը,  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ընթացիկ շաբաթվա ընթացքում 26 հեկտար տարածքում վերացնել ապօրինի շինությունները և քննարկման ներկայացնել կանաչապատման սխեման։    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am