Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման աջակցության համար պետբյուջեից ավելի քան 873 մլն դրամ է հատկացվել

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման աջակցության համար պետբյուջեից ավելի քան 873 մլն դրամ է հատկացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 873 միլիոն 150 հազար դրամ գումար կհատկացվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունն այս մասին որոշում է ընդունել փետրվարի 23-ի հերթական նիստում։

Որոշման արդյունքում ակնկալվում է ապահովել աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում