Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

image (1).jpg (258 KB)

Ավելի վաղ POLITICO-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ աղբյուրի՝ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus ընկերության ներկայացուցիչները։

image (2).jpg (280 KB)

image (3).jpg (251 KB)

Le Figaro-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում