Քաղաքականություն

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան

2 րոպեի ընթերցում

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան ԷրիկԴե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում:

«Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասաց դեսպանը:

Նա շնորհավորեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմի յուրաքանչյուր անդամի, շնորհակալություն հայտնեց ամենօրյա նվիրման համար:

«Դուք տեղի բնակչության համար դարձել ենք ԵՄ-ի ամենատեսանելի մասը Հայաստանում»,-նշեց դեսպանը:

Նա ողջունեց քաղաքացիական առաքելության ճիշտ ժամանակին ամրապնդումը և գովեստի խոսքերս հղել այն աշխատանքի ուղղությամբ, որն իրականացրել են 1 տարի շարունակ՝ անաչառորեն նպաստելով անվտանգային իրավիճակի բարելավմանը գետնի վրա:

Բելգիան ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է 6 ամիս ժամկետով՝ մինչև հունիսի վերջ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում