Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար դժվար ստացվեց․ Հակոբ Մկրտչյան

Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար դժվար ստացվեց․ Հակոբ Մկրտչյան

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի մեդալների համար մրցակցությունը դժվարներից մեկն է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը դժվար ստացվեց, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ցավեր ունեի ուսերիս հատվածում, արմունկի ցավ նույնպես կար: Բայց, այս ամենը հաղթահարելով, ունեցանք այն արդյունքը, որն ունենք: 96 կգ քաշային կարգում մրցակցությունն իսկապես դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Մկրտչյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ: Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն  դարձավ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։

Վարվառա Հայրապետյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am