Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայ և ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզ, ԽՄ հերոս Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը

Հայ և ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզ, ԽՄ հերոս 
Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս պատգամավորները Երևանում ներկա են գտնվել լեգենդար հետախույզ, Խորհրդային միության հերոս Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման արարողությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը Հայաստան է այցելել՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այցելել են Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց: Հայ եւ ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզի կիսանդրու բացման արարողությանը, որից հետո դիտել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը, մասնակցել Գեւորգ Վարդանյանի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am