Քաղաքականություն

Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել

1 րոպեի ընթերցում

Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության և Հայաստանի միջև շուտով երկխոսություն կլինի Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ի գիտություն եմ ընդունում Հայաստանի մեծ հետաքրքրությունը վիզաների ազատականացման հարցում։ Համապատասխան երկխոսություն դրա շուրջ շուտով կլինի»,- ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ ցանկանում են աջակցել Հայաստանի մասնակցությանը Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին։ «Սա հզոր ներուժ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է դիվիդենտներ բերել խաղաղության համար», - նշել է Բորելը։

ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում