Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը

Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու 
Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ խրախուսում է Հայաստանին շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։

Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշմանը՝ դա գնահատելով որպես ծանրակշիռ և խիզախ որոշում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am