Քաղաքականություն

Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը. Կատալին Նովակ

1 րոպեի ընթերցում

Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը. Կատալին Նովակ

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև, կարողանանք առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում