Հասարակական

ԼՂ-ում պահեստի պայթյունից այրվածքներ ստացած ու արտերկրում բուժված քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում պահեստի պայթյունից այրվածքներ ստացած ու արտերկրում բուժված քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժվող քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մոտ երկու տասնյակ պացիենտ բուժման նպատակով մեկնել էր արտերկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Պայթյունից տուժած մեկ բուժառու ներկայում բուժում է ստանում Երևանում։ Մնացած տուժածները գտնվում են ամբուլատոր վերահսկողության տակ»,-մանրամասնեց նախարարը։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ ։

Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում