Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Դելիում մառախուղի պատճառով տեսանելիությունը հասել է զրոյի

Դելիում մառախուղի պատճառով տեսանելիությունը հասել է զրոյի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խիտ մառախուղի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաքային շրջան Դելիում խափանվել է բնականոն կյանքը։ Հետաձգվել է շուրջ 50 թռիչք, ինչպես նաև առնվազն երկու տասնյակ գնացքի մեկնում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում տեսանելիությունը հասել է զրոյի։

Դելիում և Հնդկաստանի տարբեր հատվածներում ձմռանը հաճախ է մառախուղ լինում։ Այս տարի, սակայն, Դելիում ցուրտ եղանակը մի քանի ռեկորդներ է սահմանել։ Ըստ երկրի օդերևութաբանական վարչության՝ հունվարը եղել է վերջին 13 տարիներին ամենացուրտը․ օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի 17,7 աստիճան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am