Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից. Նուլանդ

ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից. Նուլանդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն դուրս չի բերում Սիրիայում տեղակայված իր զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Ամենից առաջ թույլ տվեք պարզաբանել իրավիճակը. ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից: Ինչպես ցույց տվեցին Ստամբուլի եկեղեցում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ԻՊ-ն դեռևս ակտիվ է բազմաթիվ վայրերում, և մենք (Թուրքիայի հետ) տասնամյակներ շարունակ գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես, մենք հուսալի գործընկերներ ենք եղել ԻՊ-ի դեմ պայքարում, որտեղ էլ որ այն գտնվի: Դա անհրաժեշտ է շարունակել Թուրքիայի հետ՝ լինի դա Իրաքում թե Սիրիայում», - ասել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի համար այժմ, ինչպես երբեք, կարևոր է ամրապնդել համագործակցությունը։

«Սա երևաց Ստամբուլում, դա ողբերգական ձևով երևաց Հորդանանում մեր ուժերի վրա (գրոհի) օրինակով: Ուստի մենք միմյանց կարիքն ունենք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ էր զոհվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Սիրիայում տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը 900 է, իսկ Իրաքում գտնվում է 2500 ամերիկացի զինծառայող։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am