Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով Սինոփսիսն ու Ֆրանսիական համալսարանը հուշագիր կնքեցին

ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով  Սինոփսիսն ու 
Ֆրանսիական համալսարանը հուշագիր կնքեցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման նպատակով՝ Սինոփսիս Արմենիա ընկերությունն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հայտարարելով կրթական համագործակցություն սկսելու իրենց մտադրության մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն հուշագրի, որը ստորագրեցին Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզին, կողմերը նպատակ ունեն համագործակցել Հայաստանում մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման ուղղությամբ։

«Այս համագործակցությունը ընկերության և համալսարանի միջև կարող է կամուրջ դառնալ՝ լրացնելով համալսարան-աշխատաշուկա բացը: Դրանից զատ, ոլորտի զարգացմանը զուգընթաց՝ Հայաստանում, դժբախտաբար, որակյալ մասնագետների բաց ունենք։ Այս համագործակցության շրջանակներում կլրացվի նաև այդ բացը»,- նշեց Զորյանը: 

OLD00549.jpg (434 KB)

Նրա խոսքով՝ համալսարանների հետ համագործակցությունն ընկերությունների համար նոր ու որակյալ մասնագետներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում: Այսպիսով, Սինոփսիսը բաց չի թողել տեխնոլոգիական ոլորտի մեջ աճել ցանկացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցելու հնարավորությունը: 

«Սինոփսիսը շարունակաբար ընդլայնում է իր համագործակցությունը համալսարանների հետ՝ անընդհատ զարգացնելով նրանց հետ իրականացվող «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության և բիզնեսի առավելությունները և հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ: Այս ոլորտում որակյալ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է ստեղծարարություն և մասնագիտական խորը գիտելիքներ. համալսարանն ապահովելու է ստեղծարարությունը, մենք՝ նեղ մասնագիտական խորը գիտելիքները», - ասաց Երվանդ Զորյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ սա ընկերություն-համալսարան 5-րդ համագործակցությունն է, որը շարունակական է լինելու: 

Համագործակցության շրջանակներում կմշակվեն արդիական և մրցունակ կրթական ծրագրեր, դասընթացներ և ուսումնական նյութեր, կիրականացվեն Սինոփսիսի տեխնոլոգիական ուղղվածությամբ հետազոտական աշխատանքներ և ճարտարագիտական նախագծեր, կկազմակերպվեն աշխատարաններ, սեմինարներ և կոնֆերանսներ, որտեղ Սինոփսիսի և ՀՖՀՀ-ի փորձագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով ու փորձառությամբ, կքննարկեն ոլորտի զարգացման միտումներն ու կբացահայտեն երիտասարդների գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու ներուժը։ 

«Սինոփսիս ընկերությունը ոլորտում առաջատարներից է: Ընկերության հետ համագործակցությունը մեզ համար շատ ոգևորիչ է: Այս համագործակցությունը կրթական նոր մոդել է առաջ բերում, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կտրվի դուրս գալ ուսումնական ավանդական մեթոդներից և աշխատել գերժամանակակից նախագծերի վրա, որոնց վրա այսօր աշխատում են Սինոփսիսի ճարտարագետները»,- նշեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։ 

OLD00530.jpg (596 KB)

Ուսանողների գործնական հմտությունների և կիրառական ձիրքերի զարգացման, հետազոտական կարողությունների հարստացման նպատակով կհիմնվեն նորարարական կենտրոններ կամ լաբորատորիաներ, որտեղ ուսանողներն ու դասախոսները կաշխատեն գերժամանակակից նախագծերի վրա։ 

Սինոփսիսը կապահովի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման իր ծրագրային գործիքների, ռեսուրսների և լիցենզիաների հասանելիությունը կրթական և հետազոտական նպատակներով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հնարավորություն տալով օգտվել ոլորտի առաջատար գերժամանակակից գործիքներից։

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերը քնարկեցին կրթական համագործակցության շրջանակներում առաջիկա անելիքները և մանրամասները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am