Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Բելգիան հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսական օգնության պահեստային ծրագիր չունի

Բելգիան հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսական օգնության 
պահեստային ծրագիր չունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չունի պահեստային ծրագիր, եթե Բուդապեշտը ԵՄ հաջորդ գագաթնաժողովում վետո դնի Կիևին հատկացվելիք 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բելգիայի ֆինանսների նախարար Վինսենթ վան Պետեգեմը։

«Այդուհանդերձ կան բազմաթիվ այլընտրանքային լուծումներ, և մենք պետք է աշխատենք դրանց վրա»,- հավելել է նախարարը։ Նա համոզված է, որ առայժմ միակ ճանապարհը ԵՄ բոլոր երկրների հետ գործող տարբերակի վրա աշխատելն է։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ առաջնորդները կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը վերանայել է ԵՄ 2024-2027 թվականների բյուջեն ու նախատեսել է դրամաշնորհների և վարկերի տեսքով 50 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային։ ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Կիևին հատկացվելիք ֆինանսական աջակցության հաջորդ փաթեթի տրամադրման շուրջ։ Հունգարիան ամենաակտիվ կերպով դեմ է նոր ֆինանսական ներարկումներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am