Հասարակական

Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն

1 րոպեի ընթերցում

Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և բյուջեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու աշխատանքային պլանը չէր ընդունվել 2023-ի տարեվերջյան նիստին: Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը, ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին: Բյուջեին դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» և «Զարթոնք» կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէր ու չէր լուծում քաղաքի խնդիրները: Մինչ բյուջեն ավագանու անդամների հաստատմանը ներկայացնելն այն դրվել էր նաև հանրային քննարկման. 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլրդ 767,7 մլն:

Ներկա ավագանու բոլոր անդամները (27) կողմ քվեարկեցին թե տարեկան պլանի, թե բյուջեի նախագծերին։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում