Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Ինտեր»-ը Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

«Ինտեր»-ը Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Տյուրամը, Չալհանօղլուն և Ֆրատեզին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am