Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման (Հայաստան-Ադրբեջան սահմանի – խմբ.) գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում