Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ նախարար

44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է։ Զենք–զինամթերքի հետ կապված հարցը մեզ համար մտահոգիչ է։ Եվ 2023 թվականն էլ մենք հայտարարել էինք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի ու ունեցանք բավականին լավ արդյունքներ»,– նշեց Ղազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am