Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել

Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից 
ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց իր հեղինակած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում երեք կարևոր բովանդակային առաջարկներ են ներառել։

 «Առաջինը՝ նախատեսվում է դրույթ, ըստ որի արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։

Երկրորդ՝ առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ այն անձինք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կողմից կազմակերպված վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին, ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։ Այստեղ հաշվի ենք առնում պարտադիր զինվորական ծառայության և վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետումը և դիտարկում են որպես խրախուսող նորմ։

Երրորդ առաջարկությունն այն է, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը զենքով պարգևատրված անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում նրանց սեփականություն հանդիսացող զենքը կառգրավվի»,- ասաց պատգամավորը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am