Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպքի մասին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր են արձանագրվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Շինուհայր գյուղի 49-ամյա բնակիչը ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ-գնդացիր: Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իր տան նկուղում՝ 1992 թ. պատերազմում զոհված հորեղբոր սնդուկի միջից:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 8-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ աղբյուրի մոտ թողել է զենք, որը հետը բերել էր 44-օրյա պատերազմից հետո: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացիր և տարբեր տրամաչափի 18 փամփուշտ

Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, թե քաղաքային աղբավայրի մոտ է թողել վերջին պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը: Մեկնած իրավապահները նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել են նռնակ` պայթուցիչով, երկփողանի ողորկափող հրացան և ինքնաձիգի 182 փամփուշտ:

«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, նաև հասարակական կարգի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն էլ քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավումն է, և այդ ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է նպատակային քարոզչական աշխատանքը,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և հիշեցնում, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am