Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում կիրառում է անօդաչու թռչող սարքեր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների 
աշխատանքներում կիրառում է անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումների աշխատանքներում նոր գործիքակազմ է կիրառում, մասնավորապես՝ օրթոֆոտոհատակագծերի օգտագործում ու չափագրում, անօդաչու թռչող սարքերի կիրառում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ նոր գործիքակազմի կիրառումը նկատելի բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։

«Նոր գործիքակազմը դեռևս կիրառում ենք ընդերքօգտագործման ոլորտում, բայց նպատակ ունենք այդ ուղղությունը զարգացնել և օգտագործել անտառների վերահսկողության մեջ։ Ասեմ, որ նշածս մեթոդները բավական արդյունավետ են, բարձրանում է ձեռք բերված տվյալների օբյեկտիվության ու ապացուցողականության մակարդակը»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկին գործիքներով իքս տարածքը չափագրելու համար անհրաժեշտ էր լինում 3-7 աշխատանքային օր և մի քանի աշխատակից, ներկայում այդ աշխատանքը կատարվում է մեկ աշխատակցի միջոցով մի քանի ժամվա ընթացքում։ Ընդ որում, տեսչական մարմինն այդ սարքավորումները չափագիտության և ստուգաչափման ազգային մարմնի միջոցով գրանցել է որպես ստուգաչափված։ Այսինքն՝ դրանցով իրականացված չափագրումները հավաստի են և ճշգրիտ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am