Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ 
Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին ամբողջությամբ ավարտել է ինստիտուցիոնալ կայացման շրջափուլը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունը առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում և արդյոք բավարա՞ր է գնահատում այդ ուղղությամբ ներկա վիճակը։

«Ունենք հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան, վերաքննիչ առանձին դատարան, հակակոռուպցիոն առանձին վճռաբեկ պալատ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն աշխարհում եզակիներից է, ունենք կոնսեսուսային շատ լավ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հազվագյուտ է լինում, որ նման ծավալի մեծ փաստաթուղթը ընդունելուց հետո հասարակական և մասնագիտական սեկտորից բացասական գնահատականներ չլինեն, իսկ մենք ունենք ռազմավարություն, որ մեկ բացասական գնահատական չի ստացել։ Բարձրացվել են աշխատավարձերը բոլոր ուղղություններով։ Կոռուպցիայի հակազդման համակարգերին տրված աշխատավարձն այնքան է, որ այլևս ոչ մի անկախ մարմին չի կարող ասել, որ աշխատավարձը ցածր է, դրա համար արդյունավետ չեն»,- ընդգծեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս ինստիտուցիոնալ կայացման փաթեթը պատրաստ է, և այժմ եռամսյակը մեկ պետք քաղել պտուղները՝ որակյալ նախաքննությամբ և արագ ու արդար դատավարությամբ։

« Կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարության և քաղաքականության իրականացման շրջանակներում մեծ մասը իրականացրել է։ Այժմ գնդակը գտնվում է մեր իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում»,-եզրափակեց Մինասյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am