Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր

2 րոպեի ընթերցում

Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի2024թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց200օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանը33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի7մասնակից`հրաձիգ Էլմիրա Կարապետյանը,ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը,Մալխաս Ամոյանը,Սլավիկ Գալստյանը,Վազգեն Թևանյանը,Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան2024թվականի հուլիսի26-ից օգոստոսի11-ը:Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ,քանի որ առաջին անգամ է,որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում,այլ Ֆրանսիայի սրտում`Սեն գետի երկայնքով:ՓարիզըԼոնդոնից հետո երկրորդ քաղաքն է,որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը(1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է,քանի որ1924թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով:Փարիզի Օլիմպիական խաղերում32մարզաձևում կխաղարկվի329մեդալ,իսկ մասնակիցների թիվը կգերազանցի10.000-ը:Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու բրեյք դանսը:Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում,Նանտում,Լիոնում,Մարսելում,Սենթ-Էթյենում և այլն:Այս Խաղերում կաշխատեն մոտ45.000կամավորներ աշխարհի տարբեր երկրներից:

Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին`մասկոտին:Թալիսմանը,որը ստացել է Ֆրիգ(Phryges)անվանումը,նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն:Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում