Պաշտոնական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հեռագրում ասված է․

«Խորը ցավով տեղեկացա Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի մասին, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։

Այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը բարեկամ ճապոնացի ժողովրդի կողքին են։ Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկ-վող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն բնական աղետի ծանր հետևանքները։

Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում