Երևանում՝ 11:07,   5 Հունիս 2024

Բլինքենն ի թիվս այլ երկրների կայցելի նաև Թուրքիա

Բլինքենն ի թիվս այլ երկրների կայցելի նաև Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից  11-ն ընկած ժամանակահատվածում՝ ի թիվս այլ երկրների, կայցելի նաև Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը

Հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենը հունվարի 4-ից 11-ը կայցելի Թուրքիա, Հունաստան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Եգիպտոս:

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կարևոր թեմաներից է լինելու Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների անվտանգության հարցը:

Քննարկվելու են նաև տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու մեխանիզմները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am