Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում հայտարարել են, որ երկիրը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի անդամակցելու ԵՄ-ին

Վրաստանում հայտարարել են, որ երկիրը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի 
անդամակցելու ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մինչև 2030 թվականը լիովին պատրաստ կլինի դառնալու Եվրամիության անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք կարող ենք խոսք տալ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի դառնալու Եվրամիության անդամ»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը: ։

Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ մեծացրել է տնտեսական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցության որոշիչ գործոններից են։

«Վերցնենք տնտեսությունը և համեմատենք Վրաստանն ու Մոլդովան: Միայն այս և անցած տարի մենք Մոլդովայի տնտեսության հետ տարբերությունն ավելացրել ենք 8 միլիարդ դոլարով: Սա նշանակում է, որ մենք եվրաինտեգրման ճանապարհին 8 միլիարդ դոլարով առաջ ենք Մոլդովայից: Վերջին հաշվով, երբ օրակարգում դրվի անդամակցության հարցը, գլխավոր չափանիշը, միևնույն է՝  կլինի տնտեսությունը»,- ընդգծել է Կոբախիձեն։

Դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշում ընդունվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունները, որոնք կարող են սկսվել 2024 թվականի մարտին  կամ ավելի ուշ։

Գագաթնաժողովը նաև հայտարարեց Վրաստանին  համայնքին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am