Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել

Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում զինված անձանց կողմից  հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:

«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում:

Շարժումը կոչ է անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ իրենց կապերով՝ տղաներին անմիջապես ազատ արձակելու համար։

Ավելի վաղի ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:   Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

Շարժման անդամները տեղեկացրել էին, որ այդ անձինք փորձել են ներս մտնել և տարածքն իրենց ձեռք վերցնել՝ ընդդեմ օրենքի: Սակայն հոգևորականները, երիտասարդները պաշտպանել են հողատարածքը: Երկու հայ երիտասարդների ոստիկանները բերման էին ենթարկել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am