Մերձավոր Արևելք

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում