Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն 
ավելի շատ գումար է ներդնելու

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար․ գումարի չափը կազմել է 4.2 մլրդ դրամ: 2024 թվականին  սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները: 

«Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել: 2023 թվականին առաջին անգամ ենթակառուցվածքների համալրման ծրագիրը իրականցվել է որպես կապիտալ բնույթի ծախսային ծրագիր: Այսինքն՝ պետությունն է հանդես գալիս որպես սարքավորումները ձեռք բերող ու հետո բաշխող: Այս տարի  դրան հատկացված էր 4.2 միլիարդ դրամ բյուջե»,- ասաց Հայոցյանը՝ հավելելով, որ 2013-2022 թթ այս նպատակով ծախսվել էր 5.9 միլիարդ դրամ: 

Նա տեղեկացրեց՝ 7.1 մլրդ դրամի գիտական սարքավորումների գնման երաշխավորված հայտեր կան: 2024 թվականին գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով պետությունն ավելի շատ գումար է ներդնելու: 








Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am