Հասարակական

Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը․ Արա Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը․ Արա Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մեկնարկում է «էլեկտրոնային դատարան» հարթակի գործարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 19-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

«Այդ գործակումը սկսելու ենք քաղաքացիական դատավարությունից, ընթացքի մեջ է նաև վարչական դատավարությունը և ներկայիս փոփոխությունները միտված են համապատասխան կարգավորումներ մտցնելուն, որոնց հիման վրա դատավարության մասնակիցները կարողանան ամբողջ դատավարական գործընթացը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված հարթակի միջոցով»,-ասաց Մկրտչյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ էլեկտրոնային հարթակը իրենից ներկայացնում է դատավարական գործընթացի ամբողջական թվայնացում՝ սկսած հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն ներկայացնելուց, վերջացրած հեռավար նիստեր անցկացնելուց, որոշումներ գեներացնելուց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում