Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մոսկվայում ամփոփվում է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

Մոսկվայում ամփոփվում է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը մեծ ուշադրություն կդարձվի մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հրապարակումը։

Հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություն, որը կամրագրի աշխատանքի առանցքային ոլորտները միջմշակութային երկխոսության խորացման, փոխըմբռնման և Համագործակցության երկրների մշակութային բազմազանության հանրահռչակման ուղղությամբ:

ՌԴ նախարարների կաբինետում հայտնել են, որ ԱՊՀ անդամ երկրները շահագրգռված են մշակութային համատեղ միջոցառումների, մշակութային գործիչների հյուրախաղերի կազմակերպմամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել կապերը հաստատությունների և ստեղծագործական թիմերի միջև․ մեծ ուշադրություն է դարձվում մրցույթների, գիտաժողովների, ֆորումների և ԱՊՀ երկրների մշակույթի օրերի անցկացմանը։

ՏԱՍՍ-ը նաև հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր գործընկերների հետ այցելել է «Ռոսիա» ցուցահանդես-ֆորումին, որտեղ ներկայացված են Ռուսաստանի շրջանների պատմությունը և առանցքային ձեռքբերումները։

Դեկտեմբերի 18-ի հանդիպմամբ կավարտվի ԱՊՀ երկրների վարչապետների եռօրյա ծրագիրը Մոսկվայում։ Առաջին միջոցառումներն անցկացվել են դեկտեմբերի 16-ին։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am