Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է

1 րոպեի ընթերցում

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Կատարի Գրան Պրիի ոսկե մեդալակիր. Հակոբյանը 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան Վարազդատ Լալայանը և ՍիմոնՄարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում