Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Ռայիսին հայտարարել է, որ Պուտինի հետ կքննարկի նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման հարցը

Ռայիսին հայտարարել է, որ Պուտինի հետ կքննարկի նաև «Հյուսիս-հարավ» 
միջանցքի կառուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» փոխադրամիջանցքի նախագծի իրականացումը կդառնա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին նա հայտնել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում՝ Ռուսաստան մեկնելուց առաջ։

«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է», - ասել է նա:

Կրեմլը հաղորդել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կկայանան Պուտինի և Ռայիսիի միջև։ Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]