Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները

ԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100 հազար դրամների, 40+10 հազար դրամների և 50 հազար դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109 հազար 395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104 հազար 26 անձի: Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20 հազար 649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37 հազար 117 շահառուի 50 հազարական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am