Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների 60 անդամներ Կոնգրեսի ղեկավարներին կոչ են արել անվտանգության աջակցություն ուղարկել Հայաստան և լրացուցիչ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատոր Ալեքս Պադիլլայի և Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուի հեղինակած նամակը։

Կոնգրեսի երկու պալատների անդամները կոչ են անում 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի պաշտպանության ոլորտի ֆինանսավորման համար, ինչպես նաև լրացուցիչ օգնության օրինագծով նախատեսված մարդասիրական օգնության մի մասը հասանելի դարձնել Հայաստանի համար՝ բավարարելու 120 000 հայերի կարիքները, որոնք սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։

«Այժմ, երբ Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևը վերափոխել է տարածաշրջանը՝ օգտագործելով ռազմական ուժ, մենք մտավախություն ունենք, որ նա համարձակություն է ձեռք բերել՝ նորից նման կերպ վարվելու։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքը», - նշված է նամակում։

Կոնգրեսականներ նշում են նաև, որ Հայաստանը հատկապես խոցելի է դարձել, քանի որ «հեռացել է իր անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանից՝ ավելի սերտ կապեր հետապնդելով արևմտյան ժողովրդավարությունների հետ»։

Ըստ կոնգրեսականների՝ Կովկասում ամերիկյան առաջնորդությունն անհրաժեշտ է՝ զսպելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և թույլ տալու հայերին պաշտպանել իրենց ժողովրդավարությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում