Պաշտոնական

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

1 րոպեի ընթերցում

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ տնտեսվարողների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հնարավորությանը։

Նշվում է, որ փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում