Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Տարբերակներից մեկը վճարված գումարի չափով Հայաստանի պարտքից նվազեցումն է. Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից սպառազինությունը չմատակարարելու մասին

Տարբերակներից մեկը վճարված գումարի չափով Հայաստանի պարտքից 
նվազեցումն է. Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից սպառազինությունը չմատակարարելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը սպառազինության համար գումար է վճարել Ռուսաստանին, իսկ այդ երկիրը դեռևս չի մատակարարել սպառազինությունը։ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը քննարկումների փուլում է։

«Իհարկե, նման խնդիրներ կան: Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել: Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով, օրինակ, Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքից նվազեցումը, որը տարբերակներից մեկն է, միակ տարբերակը չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Փաշինյանը հավելեց՝ Ռուսաստանն ինքը սպառազինությունների կարիք ունի, և Հայաստանը տրամադրված է աշխատանքային: Նա հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]