Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները քննարկելու համար Հայաստանը ՌԴ-ին հրավիրել է խորհրդակցության

Ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները քննարկելու համար 
Հայաստանը ՌԴ-ին հրավիրել է խորհրդակցության

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռուսական հեռուստաալիքների կողմից որոշակի խախտումներ են արձանագրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին։ Նրա խոսքով՝ այս պայմանագրով կարգավորվում են հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ։

«Այնտեղ կա շատ հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։

Մեր պետական ինստիտուտները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հատկապես վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, խախտում են նշված պայմանագրերը։

Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք այս իրադրությունը քննարկենք և հասկանանք, թե ինչպիսին պետք է լինենք ելքերը կամ իրադարձությունները»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հույս ունի, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որպեսզի այս հարցը կարողանան նորմալ, աշխատանքային և բարեկամական մթնոլորտում լուծել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am