Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն վերադարձնում է բյուջե

Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն 
վերադարձնում է բյուջե

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն ​​գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական ​​աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։

«Վարչապետի և նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի մոտ քննադատություն է առաջացրել: Ուստի մենք համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը, որպեսզի հասարակության մեջ անվստահություն չառաջացնենք», - Մացունոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայում պետական ծ​​առայողները զրկված են գործադուլի իրավունքից: Դրա փոխարեն կառավարության հատուկ մարմինը, խորհրդարանի որոշմամբ, պարբերաբար բարձրացնում է նրանց աշխատավարձերը միջին գործակցով, որը համապատասխանում է  մասնավոր հատվածի ծառայողների վճարումների ավելացմանը։

Դրան համապատասխան՝ այժմ ընդունված օրենքը նախատեսում էր Կիսիդայի աշխատավարձի բարձրացում տարեկան 460 հազար իենով (3000 դոլարից փոքր-ինչ ավելի): Նախարարների համար  այն ենթադրվում էր բարձրացնել տարեկան 320 հազար իենով (մոտ 2100 դոլար)։

Ճապոնիայի վարչապետի աշխատավարձն ամսական կազմում է 3,3 միլիոն իենից (մոտ 22 000 դոլար) փոքր-ինչ ավելի։ Ճապոնացի նախարարի աշխատավարձը կազմում է ամսական 2,45 մլն իեն (մոտ 16 300 դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am