Հասարակական

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

1 րոպեի ընթերցում

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած  բուժառուներին

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։

Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերդարձի եւ ինտեգրման հետ կապված հարցեր։

Բուժառուներն ուշադրության եւ սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալություն են հայտնել Բելգիայում ՀՀ դեսպանությանը, հիվանդանոցի անձնակազմին, որտեղ բուժում են ստացել, ինչպես նաեւ Բելգիայի հայ համայնքին։ Երիտասարդները խոսել են իրենց հայրենի տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկության մասին։ Դեսպան Բալայանն իր հերթին հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը գործադրվում են միջազգային իրավունքի եւ պաշպտանության հովանու ներքո արցախցիների վերադարձն ու բնականոն, արժանապատիվ կյանքն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում