Հասարակական

Երևանում կձևավորվի գեղագիտական խորհուրդ. Երևանի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Երևանում կձևավորվի գեղագիտական  խորհուրդ. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կձևավորվի գեղագիտական խորհուրդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի բարձրացրած այն հարցին, որ մայրաքաղաքում կան գեղագիտական խնդիրներ:

«Խորհուրդն անպայմանորեն ձևավորվելու է, ինչպես ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդը»,-ասաց Ավինյանը:

Ըստ Աբգարյանի՝ Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է գեղագիտական խորհուրդ ունենալ, որպեսզի հարցերը լուծեն ոչ թե ավագանու անդամներն ըստ իրենց ճաշակի, այլ այդ խորհուրդը պետք է օժտված լինի շատ ավելի լայն գործունեության դաշտով:

«Մենք նաև դիզայնի խնդիր ունենք, այսինքն՝ ընդհանուր գեղագիտությունը, ոչ միայն մշակույթը: Հուսով եմ, որ այդ խորհուրդը կկայանա, այնտեղ կլինեն անվանի մասնագետներ, ում մենք կարող ենք վստահել»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում