Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն

Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։

«Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ավտոկայանատեղիների գոտիավորում։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր գոտու համար կսահմանվի այլ վճար»,-ասաց Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձ գին սահմանել։

Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ համապատասխան որոշումը կլինի, որի մանրամասները կներկայացվեն երևանցիներին։ 2024 թվականի հունվարին արդեն ավտոկայանման համար կգործի նոր  մոտեցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am