Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԵՄ դիտորդների կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին․ ԱԳ փոխնախարար

ԵՄ դիտորդների կարողությունների ուժեղացումն 
ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։

Լրագրողների հետ զրույցում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցը տևական ժամանակ է, ինչ քննարկվում էր։ «Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ դեռևս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն կարծիք հայտնեց, որ պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսի առավել արդյունավետ կատարվեն աշխատանքները։

Հովհաննիսյանը հստակեցրեց, որ խոսքը դիտորդների քանակն ավելացնելու և նրանց կարողություններն ուժեղացնելու մասին։

Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արագ կմեկնարկեն և հապաղում չի լինի։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am