Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ամերիկացի բժիշկները կատարել են ամբողջական աչքի` աշխարհում առաջին փոխպատվաստումը

Ամերիկացի բժիշկները կատարել են ամբողջական աչքի` աշխարհում առաջին 
փոխպատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բժիշկները աշխարհում առաջին անգամ կատարել են ամբողջական աչքի փոխպատվաստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկագիր է հրապարակվել Նյու Յորքի համալսարանի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի (NYULH) կայքում։

 «NYULH-ի վիրաբույժների խումբը կատարել է Արկանզասի նահանգից պատերազմի 46-ամյա վետերանի ամբողջական աչքի աշխարհում առաջին փոխպատվաստումը և դեմքի մի մասի փոխպատվաստում», - նշվում է տեղեկագրում։

Ըստ հրապարակման՝ Աարոն Ջեյմսը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի պատճառով վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ:

Վիրահատությունը կատարվել է մայիսի 27-ին ավելի քան 140 վիրաբույժների, բուժքույրերի և բուժաշխատողների մասնակցությամբ։ Այն տևել է մոտ 21 ժամ: Փոխպատվաստված աչքն այդ ընթացքում «առողջության հիանալի նշաններ» է ցույց տվել, սակայն դեռևս հայտնի չէ, թե հիվանդը կկարողանա՞ արդյոք տեսնել դրանով։ Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ թևի, այտի, կզակի մի մասը, ամբողջ քիթը, շուրթերը և առջևի ատամները:

Տարածված մամուլի տեղեկագրի համաձայն՝ դա միակ հաջող համակցված փոխպատվաստումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am