Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայտնի են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության» հաղթողները

Հայտնի են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների 
մրցանակաբաշխության» հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունն ու Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ ջանքերով անցկացրին «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն»-ը, որի արդյունքներն ամփոփվեցին նոյեմբերի 6-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշեցրեց, որ մրցանակաբաշխությունն անցկացնում են երկրորդ անգամ: Առաջինը տեղի է ունեցել 2022 թվականին:

«Այս տարի քսանից ավելի երիտասարդ գրող է մասնակցել մրցույթին, ինչն ուրախալի է, որովհետև 2022-ին ավելի քիչ թվով մասնակիցներ կային»,-նշեց նա:

Միլիտոնյանի խոսքով՝ և՛ ինքը, և՛ հանձնաժողովի անդամները կարծում են՝ շնորհալի գրողները շատ են, պարզապես պետք է ճանապարհ հարթել նրանց համար:

«Երիտասարդությունը հրաշալի է, սակայն առավել լավ է, երբ երիտասարդները քայլ են անում գրականության, մշակույթի ոլորտում»,-ասաց Միլիտոնյանը՝ մրցանակակիրներին խորհուրդ տալով ընթերցել ոչ միայն մեծերի գրականությունը, այլև իրենց ընկերների, հասակակիցների գործերը՝ վստահեցնելով, որ հետաքրքիր բացահայտումներ կարող են անել:

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Հայկ Սիրունյանը, երկրորդ մրցանակը տրվեց Վովա Արզումանյանին, երրորդ մրցանակին արժանացան Լևոն Բեժանյանը, Արման Վարդանյանը, Արմենուհի Ավետիսյանը:

«Արձակ» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Հասմիկ Կարապետյանը, եկրորդ մրցանակը տրվեց Նարե Հարոյանին, իսկ երրորդը՝ Աննա Հակոբյանին:

Մրցանակակիրների ստեղծագործությունները հրապարակվել են «Գրական թերթ»-ում և դրական արձագանքի արժանացել: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am